-
16.03.2017|
18:32
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՈՒղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր էին ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։
-
16.03.2017|
18:31
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի դեմ 23 գործ՝ կապված ապրիլյան պատերազմի ընթացքում հանցագործությունների հետ՝ հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
-
16.03.2017|
18:30
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն՝ հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձի» ծրագրի մասին:
-
16.03.2017|
18:28
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումում նա հայտարարել է, որ Երևանն իբրև թե «ձեռնարկում է բոլոր ջանքերը Արցախի ստատուս-քվոն պահպանելու համար»:
-
16.03.2017|
18:26
Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանն այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
-
16.03.2017|
14:33
Մարտի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսումնառության ամբողջ ընթացքում ամբողջությամբ փոխհատուցում է պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող, երկու և ավելի երեխա ունեցողների ուսման վարձը։
-
16.03.2017|
12:45
Այսօր Նիդերլանդների քվեարկելու իրավունք ունեցող 12 միլիոն քաղաքացիները կընտրեն խորհրդարանի ստորին պալատի 150 անդամներին: Ընտրությունները միջազգային հանրության լուրջ ուշադրությանը հազիվ թե արժանանային, եթե քարոզարշավի վերջին փուլում երկիրը չհայտնվեր միջազգային սկանդալի կիզակետում` կտրուկ վատացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ:
-
16.03.2017|
12:25
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
16.03.2017|
12:05
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը. այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լոյս»-ը։
Թուրքիայի ժամանակով 15։00-ին մեկնարկած տեղապահի ընտրությանը քվեարկելու իրավունք են ունեցել 30 հոգևորականներ։
-
16.03.2017|
12:05
Մարտի 15-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանն ընտրողների հետ հանդիպումները շարունակեց Հրազդանի Կլոր հայաթ կոչվող թաղամասում։ Չնայած անձրևային ցուրտ եղանակին՝ հանդիպումը մարդաշատ էր ու ջերմ։